Բժշկական սպասարկում

Շվեյցարիայում բոլոր մարդիկ իրավունք ունեն ստանալ բժշկական սպասարկում: Անօթևանների ապատսարանում գնացեք գանգատների դեպքում միշտ նախ և առաջ Medic-Help-ի մոտ:

 

Նախևառաջտնայինբժշկիմոտ

Շվեյցարիայում տնային բժիշկը կամ տնային բժշկուհին համարվում է հիվանդությունների և պատահարների դեպքում առաջին հանդիպման վայրը: Նրանք բուժում են Ձեզ և ուղարկում անհրաժեշտության դեպքում հիվանդանոց կամ այլ մասնագետի մոտ:

Եթե տնային բժիշկը գիտի իր հիվանդներին և նրանց հիվանդության պատմությանը, ապա նա կարող է նրանց ավելի լավ բուժել։ Հետևաբար միշտ գնացեք նույն տնային բժշկի մոտ:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք Ձեզ հիվանդ եք զգում, ապա մի գնացեք ուղիղ հիվանդանոց, այլ նախ և առաջ տնային բժշկի կամ տնային  բժշկուհու մոտ։

Icon_Medic_Help.png

Ծայրահեղ դեպքերում և ծննդաբերության համար գնացեք ուղիղ հիվանդանոց:

Բժշկական սպասարկում ապաստարանի կենտրոններում

Եթե Դուք դիմում եք ներկայացրել ապաստարան ստանալու համար (անձնագիր N), ընդունված եք որպես պաշտպանության կարիք ունեցող անձ (S) կամ ժամանակավորապես (F), ապա կանտոնական /գավառային/ պետական մարմինը կնքում է պայմանագիր Ձեր համար բժշկական ապահովագրություն ստանալու նպատակով: Եթե Դուք ունեք կացության մասին թույլտվություն (B կամ C անձնագիր), ապա Դուք ինքներդ պետք է հոգաք ապահովագրության համար: Ապահովագրության ունենալը պարտադիր է:

Բժիշկները և բժշկուհիները և ամբողջ բժշկական մասնագիտական անձնակազմը պարտավորված են պահպանել բժշկական ինֆորմացիաների գաղտնիությունը ։ Նրանք իրավունք  չունեն որպես հիվանդի Ձեր մասին տեղեկությունները  տալ ուրիշներին: Դրա համար  անհրաժեշտ է Ձեր համաձայնությ ունը:

Datenschutzerklärung