Հիվանդություններ

Դուք երկար ժամանակ տառապու՞մ եք որևէ հիվանդությամբ։  Պարբերաբար դեղորայք ընդունու՞մ եք: Ձեր երկրում կամ փախուստի ժամանակ բուժմում ստացե՞լ եք։

Icon_Medic_Help.png

Գնացեք Medic-Help-ի մոտ և բացատրեք Ձեր պրոբլեմերը։

Որոշ հիվանդություններ վարակիչ են: Այսինքն, հիվանդությունը փոխանցվում է մեկ անձից մյուսին: Դա կարող է պատահել օդի, կեղտոտ ձեռքերի, արյան միջոցով կամ սեռական հարաբերության ընթացքում, սակայն նաև փսխման, արտահոսքի կամ ուղղակի շփման միջոցով:

Icon_Medic_Help.png

Դիմեք Medic-Help- ին, եթե Դուք ունեք գանգատներ: Այդպես Դուք կպաշտպանեք Ձեզ և Ձեր շրջապատի մարդկանց:

Սեռական շփումների միջոցով կարող են փոխանցվել հիվանդություններ, ինչպիսիք են գոնոռեան, հերպեսը, սիֆիլիսը կամ քլամիդիան: Դրա հետևանքները կարող են լինել արտաթորությունը,քորը և այտուցվորությունները, խոցերը և ցավերը սեռական օրգանների շրջանում: Սակայն Դուք կարող եք նաև վարակված լինել առանց գանգատներ ունելու։

Icon_Kondome.png

Պաշտպանեք Ձեզ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից՝ միշտ օգտագործեք պահպանակ (կոնդոմ) սեռական հարաբերությունների ժամանակ: Դուք կստանաք դրանք կենտրոնում կամ կարող եք գնել դեղատներում, հիգիենայի և կոսմետիկայի խանութներում եւ ամենաշատը հանդիպող սուպերմարկետներում:

Icon_Medic_Help.png

Եթե սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության նշաններ ունեք, գնացեք Medic-Help-ի մոտ:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք առանց պահպանակի սեռական հարաբերությունից հետո  վստահ չեք, թե արդյոք Դուք վարակվել եք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունով, ապա խորհրդակցեք Medic-Help- ի հետ: Մի սպասեք մինչև հայտնվեն գանգատները:

ՄԻԱՎ-ը վիրուս է, որը թուլացնում է իմունային համակարգը: Դուք կարող եք վիրուսը կրել ձեր մեջ առանց որեւէ բողոքների: Եթե Դուք դեղամիջոցներ չեք ընդունում, ապա դա կարող է Ձեր մարմինը այնպես թուլացնել, որ Դուք հիվանդանաք: Այդ դեպքում խոսում են ՁԻԱՀ-ի մասին:

Հիվանդությունը փոխանցվում է արյան, առանց պահպանակի (կոնդոմի) սեռական հարաբերություն ունենալու, օգտագործած, կեղտոտ ներարկումներից կամ ուղղակի մոր կողմից չծնված երեխային վարակելու միջոցով։ Եթե Դուք կրում եք այդ վիրուսը ձեր մեջ, ապա Դուք կարող եք վարակել այլ մարդկանց, նույնիսկ եթե Դուք գանգատներ չունեք:

ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը բուժելի չէ: Սակայն դեղերն օգնում են վերահսկել վիրուսը եւ նվազեցնել հետևանքները:

Icon_Kondome.png

Պաշտպանեք Ձեզ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ից։ Միշտ օգտագործեք պահպանակ (կոնդոմ) սեռական հարաբերություն ունենալու դեպքում: Դուք կստանաք դրանք կենտրոնում կամ կարող եք գնել դրանք դեղատներում, հիգիենայի և կոսմետիկայի խանութներում եւ ամենաշատը հանդիպող սուպերմարկետներում:

Icon_Spritze.png

Ներվենային թմրամիջոցների սպառման դեպքում միշտ օգտագործե ք մաքուրչօգտագործված ներարկիչներ, որպեսզի Դուք Ձեզ չվարակեք։

Icon_Medic_Help.png

Եթե Դուք առանց պահպանակի /կոնդոմի/ սեռական հարաբերերություն ունենալուց հետո վստահ չեք, թե արդյոք Դուք վարակվել եք ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ով կամ մեկ այլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ, ապա գնացեք Medic-Help-ի մոտ: Մի սպասեք մինչև ի հայտ գան գանգատները:

Տուբերկուլոզով հիվանդ մարդիկ հազում են ամենաքիչը երեք շաբաթ, ջերմություն ունեն, գիշերը քրտնում են և քաշ են կորցնում: Տուբերկուլյոզը կարող է փոխանցվել, եթե առողջ մարդիկ ներշնչեն հիվանդի կողմից հազի միջոցով արտաբերված օդը:

Տուբերկուլյոզը վտանգավոր է: Բայց եթե հիվանդությունը նախապես է հայտնաբերվում, ապա այն բուժելի է: Բուժումը տևում է ամենաքիչը 6 ամիս:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք ունեք տուբերկուլոզի նշաններ, նախկինում արդեն բուժվել եք տուբերկուլոզի պատճառով կամ կապ ունեիք հիվանդացած անձի հետ, ապա գնացեք Medic-Help-ի մոտ:

Ալկոհոլը, թմրամոլությունը կամ այլ նյութերը կարող են թմրամոլ դարձնել և վնասել առողջությանը: Հրաժարվեք թմրանյութերի սպառումից:

Հիվանդությունները կարող են փոխանցվել արյան միջոցով ներվենային թմրանյութերի գործածման ժամանակ, եթե Դուք օգտագործեք օգտագործված ներարկիչներ:

Icon_Spritze.png

Եթե Դուք չեք կարող հրաժարվել թմրամիջոցներից, ապա միշտ օգտագործեք մաքուր չօգտագործված ներարկիչներ, որպեսզի Դուք չվարակվեք:

Icon_Medic_Help.png

Թմրամոլությունը կարող է բուժվել և սահմանափակվել: Դիմեք Medic Help-ին:

Ծանր ապրումները կամ բռնությունը, օրինակ պատերազմը, փախուստը, խոշտանգումները կամ բռնաբարությունը կարող են հանգեցնել նրան, որ մարմինը կամ մարդու հոգեկանը կհիվանդանան: Նաև շատ ալկոհոլի սպառումը կամ այլ թմրամոլության պրոբլեմներ կարող են կապված լինել դրա հետ:

Շատ տուժածների համար դժվար է խոսել հոգեկան հիվանդությունների մասին: Կարևոր է, որ Դուք դրան լուրջ վերաբերվեք և բուժվեք ինչպես այլ հիվանդությունների դեպքում:

հիվանդությունների համար հնարավոր նշաններ ենոր Դուք երկար ժամանակ վատ եք քնում, մղձավանջային երազներ, անբացատրելի ցավեր կամ  այլ գանգատներ ունեք:

Icon_Medic_Help.png

Հոգեկան տառապանքները կարող են բուժվել:  Դիմեք Medic-Help- ին:

Ջրծաղիկով Ջրծաղիկը շատ վարակիչ հիվանդություն է: Տիպիկ նշաններն են ջերմությունը և մաշկի ցանը սկզբնական ջրապարզ ներառուկներով: Ջրծաղիկից կարելի է պաշտպանվել պատվաստման միջոցով:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք կամ Ձեր երեխան ուն եք ջրծաղիկի նշաններ, ապա դիմեք Medic-Help-ին։

Icon_Medic_Help.png

Եթե Դ ուք ջրծաղիկ դեռ չեք ունեցել, ապա պատվաստվեք ։ Դրա համար գնացեք MedicHelp-ի մոտ:

Կարմրուկ Կարմրուկով մարդիկ տառապում են սովորաբար ջերմությ ամբ, կարմիր կետերով մաշկի ցանի նշաններով: Կարմրուկից կարելի է պաշտպանվել պատվաստման միջոցով

Icon_Medic_Help.png

Եթե Դուք կամ Ձեր երեխան ունեք կարմրուկի նշաններ, ապա գնացեք Medic-Help-ի մոտ:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք երբևէ չեք ունեցել կարմրուկ, ապա պատվաստվեք: Գնացեք MedicHelp- ի մոտ:

Դիֆթերիան վերին շնչառական համակարգի կամ մաշկի հիվանդություն է: Կան երկու տեսակներ՝ կոկորդի դիֆթերիա և մաշկի դիֆթերիա:

Կոկորդի դիֆթերիայի դեպքում մարդիկ տառապում են կոկորդի ցավի, ջերմությ և կուլ տալու դեպքում ցավի ներքո: Մաշկի դիֆթերիայդեպքում ամենակարևոր նշանը դա Դիֆթերիայի դեմ կարելի է պաշտպանվել պատվաստման

Icon_Medic_Help.png

Եթե Դուք կամ Ձեր երեխան ունեք դիֆթերիայի նշան, ապա գնացեք Medic-Help- ի մոտ:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք չեք ունեցել դիֆթերիա, ապա պատվաստվեք: Գնացեք Medic-Help-ի մոտ:

Քորը մաշկի շատ տարածված հիվանդություն է: Այն առաջանում է պարազիտների միջոցով, որոնք մտնում թաքնվում  են մաշկի մեջ:

Մարմինն արձագանքում է ծանր քոր ի ցանկության, պզուկների և մաշկի ցանի միջոցով, որոնք սովորաբար սեռական օրգանների շրջանում, մատերի առանքում, ձեռքի և մյուս հոդերի, թևատակին և կրծքապտուկների վրա:

Հիվանդությունը փոխանցվում է երկու մարդկանց միջև ուղիղ մաշկային շփման միջոցով:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք կամ Ձեր երեխան ունեք նշան քորի համար, ապա գնացեք Medic-Help-ի մոտ:

Ստամոքսի և աղիքի բորբոքման դեպքում ի հայտ են գալիս սովորաբար վատ զգալ ու, սրտխառնոց ի, լույծ ի նշանները, որոնց ուղեկցում են ջերմությունը եւ փորի ցավ երը ։  Հիվանդներ ը կորցնում են հաճախ կարճ ժամանակում շատ հեղուկ:

Icon_Medic_Help.png

Եթե Դուք ունեք ստամոքս-աղիքային բորբոքման նշաններ, ապա գնացեք Medic-Help- ի մոտ:

Icon_Trinken.png

Խմեք շատ ջուր կամ թեյ փոքր քանակներով:

Icon_Haende_waschen.png

Կանոնավոր ձևով լվացեք Ձեր ձեռքերը օճառով , որպոսզի Դուք չվարակեք այն անձանց:

Կան շատ այլ հիվանդություններ: Այստեղ Դ ուք կգտնեք ամենից առաջ տեղեկատվություն առանձնապես վարակիչ հիվանդությունների մասին:

Icon_Medic_Help.png

Գնացեք Medic-Help-ի մոտ, նաև եթե Ձեր գանգատները չեն համապատասխանում այստեղ նկարագրված հիվանդությունների հետ:

Datenschutzerklärung